Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը


Երևանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը

  • 02-06-2012 13:36:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 6-13-ը Երեւանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Այս տարի այն բաց կլինի «ջութակ» մասնագիտության համար: Նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի ու Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, որը հանդիսանում է մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, որը հնարավոր դարձրեց նման լայնամասշտաբ ծրագրի իրականացումն առավել բարձր մակարդակով եւ մրցույթի տարածումն ԱՊՀ երկրներում: Մրցույթի գործընկերն է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, այն ներառում է ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից` Ռուսաստանից, Ղազախստանից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Բելառուսից, Լեհաստանից, Չինաստանից, Կորեայից, Կոլումբիայից, Իտալիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի կազմի մեջ են ընդգրկված համաշխարհային հռչակ վայելող այնպիսի անուններ, ինչպիսիք են պրոֆեսոր Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, պրոֆեսոր Ռեյնգարդ Ֆոն Գութզեյթը, Վալերի Գերգիեւը, պրոֆեսոր Ալեքսանդր Սոկոլովը, պրոֆեսոր Ալեքսանդր Չայկովսկին, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, Միխայիլ Շվիդկոյը, Պավել Կոգանը, Էլիժբիետա եւ Քշիշտոֆֆ Պենդերեցկիները, կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը, նշանավոր այլ անձինք: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանել է հետեւյալ մրցանակները` 1-ին մրցանակ` 15000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ 2-րդ մրցանակ` 10000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ 3-րդ մրցանակ` 5000 ԱՄՆ դոլար եւ դափնեկրի դիպլոմ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգեւատրվեն դիպլոմով եւ 2000 ԱՄՆ դոլար գումարով: Այս տարի պատվավոր ժյուրիի կազմում կներառվեն` • Էդուարդ Թադեւոսյանը (Հայաստան)` ժյուրիի նախագահ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր եւ նվագախմբային ֆակուլտետի դեկան, • Բորիս Կուշնիրը (Ավստրիա)` Գրացի երաժշտության եւ կատարողական արվեստի համալսարանի եւ Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, • Հարոլդ Հերցլը (Ավստրիա)` Զալցբուրգի Մոցարտեում համալսարանի պրոֆեսոր եւ լարային ամբիոնի վարիչ, • Իգոր Պետրուշեւսկին (Մեծ Բրիտանիա)` Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, • Կարեն Հարությունյանը (Բելգիա)` Բրյուսելի եւ Լյեժի թագավորական կոնսերվատորիաների պրոֆեսոր, • Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան)` Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի վարիչ եւ պրոֆեսոր, • Տանյա Դորնը (Գերմանիա)` IMG Artists Գերմանիայի, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի դիրիժորների եւ գործիքավորողների բաժնի համատնօրեն: Մրցույթի շրջանակներում Երեւան են ժամանելու այնպիսի պատվավոր հյուրեր, ինչպիսիք են` • Ալեքսանդր Սոկոլով (Ռուսաստան)` Մոսկվայի Պ.Չայկովսկու անվ. պետական կոնսերվատորիայի ռեկտոր, • Գագիկ Գաբրիելյան (Ռուսաստան)` Մոսկվայում Արամ Խաչատրյանի անվան հիմնադրամի գործադիր տնօրեն, • Էլժբիետա Պենդերեցկա (Լեհաստան)` ?Լյուդվիգ վան Բեթհովեն? ասոցիացիայի նախագահ, Լյուդվիգ վան Բեթհովենի անվան Զատկի փառատոնի գլխավոր տնօրեն, • Ժան Դիսլեր (Բելգիա)` մեկենաս, • Ինո Միրկովիչ (Խորվաթիա)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության արտիստ, Լովրանում «Ինո Միրկովիչ» երաժշտական ակադեմիայի ռեկտոր, «Հարիսոն Փարրոթ» երաժշտական գործակալության խորհրդական, • Մարկուս Մարշալը` I, Culture երաժշտական ծրագրի գեղարվեստական ղեկավար: Մրցույթի աջակիցներն են Ani Plaza եւ Golden Palace հյուրանոցները, Mozarteum ռեստորանը, HD Studio-ն: Ինֆորմացիան աջակիցներ` Հ1, ArmNews, Դար21, Երկիր Մեդիա, Արմենիա TV, ?Կենտրոն? հեռուստաընկերություն, Հանրային ռադիո, Վեմ ռադիո, Արմ ռադիո, Ավտո ռադիո, Երեւան ռադիո, 106.5 լրատվական ռադիո, վեբ մամուլ`Panarmenian.net , Bravo.am, Regnum.ru, ???????-???????.am, Թերթ.am, Eritasard.am, 1in.am, SLAQ.am, Yerevan.ru, Hraparak.am, Times.am, Mardik.am. 2007 թվականից մրցութի պաշտոնական նվագախումբ է հանդիսանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, ?Արամ Խաչատրյան? համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը: Ելույթ են ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, եւ 2010թ. Ա. Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակիր Յարոսլավ Նադրզիցկին (Լեհաստան): Հունիսի 7-8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցութային առաջին փուլը։ Հունիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի մրցութային երկրորդ փուլը։ Հունիսի 12-ին ?Արամ Խաչատրյան? համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ, փուլը: Հունիսի 13-ին ?Արամ Խաչատրյան? համերգասրահում տեղի կունենա պարգեւատրման արարողությունը, որին կհետեւի Գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցակակակրի մասնակցությամբ: Մրցույթի WEB կայք www.akhic.am
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play