Սլավոնական համալսարանում նշվել է ՄԱԿ-ի Ռուսաց լեզվի օրը


Սլավոնական համալսարանում նշվել է ՄԱԿ-ի Ռուսաց լեզվի օրը

  • 04-06-2012 14:52:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ռուսաց լեզվի օրը ՄԱԿ - ում նշվում է հունիսի սկզբին, որը համընկնում է նշանավոր ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան (հունիսի 6): Ուսանողները երգում եւ կարդում են Պուշկինի բանաստեղծությունները: Դաֆինա Գերչեւան` ՄԱԿ - ի մշտական համակարգողը, ասաց. «Ուրախ եմ տեսնել այսքան շատ երիտասարդներ այս լսարանում: Կարեւոր է, որ հայերը սովորում են ռուսերեն, ինչը կոգնի նրանց բացել սահմանները եւ սովորել ավելին իրենց շրջապատող աշխարհի մասին,որը կոգնի նրանց դառնալ աշխարհի քաղաքացիներ: Մենք ապրում ենք բազմալեզու աշխարհում, որտեղ լեզուները , որով մենք խոսում, կարդում, կամ գրում ենք, ազդում են մեր մտածելակերպի եւ մեր գործունեության վրա »: Արմեն Դարբինյանը` Ռուս – հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտորը, խոսեց Հայաստանում ռուսերենի ուսուցման հնարավորությունների մասին եւ այն կարեւոր դերի մասին, որը ստանձնում է ռուսաց լեզուն ՄԱԿ-ի ուղերձը աշխարհով սփռելու գործում: Հայաստանում Ռուսասստանի Դաշնության դեսպան `Վյաչեսլավ Կովալենկոն, խոսեց ՄԱԿ-ոմ ռուսաց լեզվի կիրառման մասին եւ կոչ արեց հայ երիտասարդությանը հետագայում եւս ուսումնասիրել այս լեզուն: Միջոցառումը կազմակերպված էր ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության բաժնի եւ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից եւ անցկացվում էր Ռուսասստանի Դաշնության, Բելառուսի , Ղազաղստանի եւ ՌոսՍոտրուդնիչեստվո-ի աջակցությամբ: Այն անցկացվեց Հանրային Տեղեկատվության եւ համալսարանի համագործակցության ծրագրի շրջանակներում: Արաբերենը, չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, ռուսերենը եւ իսպաներենը ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներն են: 2010թ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Հանրային Տեղեկատվության բաժինը հայտարարեց ՄԱԿ-ում լեզուների օրերի մեկնարկի մասին. նախագիծ, որը ուղղված է տոնելու բազմալեզվությունը եւ մշակության բազմազանությունը: ՄԱԿ-ի Տեղեկատվության բաժնի Երեւանյան գրասենյակը իր գործընկերների հետ նշում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուների օրերը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play