Սմբատ Մարտիրոսյանը պնդում է, որ իրեն շանտաժի են ենթարկում


Սմբատ Մարտիրոսյանը պնդում է, որ իրեն շանտաժի են ենթարկում

  • 04-06-2012 17:56:12   | Նիդեռլանդներ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հունիսի մեկին տարածել ենք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության տրամադրած տեղեկությունը, թե Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ Սփյուռքի նախարարի խորհրդական, հայկական կազմակերպությունները համակարգող միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանն երիտասարդներինց բարեգործության պատրվակով 80-ական եվրո է պահանջում` «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար` նշելով, որ «այդպես իրենք առավել ապահով կզգան իրենց»: Ստացել ենք Սմբատ Մարտրիոսյանի պատասխանը: Մարտիրոսյանը գրում է. «Հարգելի «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն, Նիդեռլանդների հայ համայնքը արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվորեն մասնակցում է ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին, որոնց շարքում մեծ կարեւորություն է տրվում «Արի տուն» երիտասարդական ծրագրին: Ծրագրին անցած 2 տարիների ընթացքում արդեն իսկ մասնակցել են շուրջ 100 երիտասարդներ, որոնք, հավատացնում եմ, վերադարձել են միայն մեծ հիացմունքով, գոհունակությամբ եւ հայրենասիրական նոր զգացմունքերով լիցքավորված: Ինչ վերաբերվում է ձեր հաղորդագրության մեջ նշված «բարեգործության պատրվակով 80-ական եվրո պահանջելուն», ապա ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ նմանատիպ ոչ մի դրամահավաք տեղի չի ունեցել: Հավանաբար խոսքը գնում է այն մասին, որ նախորդ տարի կամավոր հիմունքներով մասնակիցներին առաջարկվել է Հայաստանում Նիդեռլանդների հայ համայնքի կողմից բարեգործական որեւէ ձեռնարկ իրականացնելու համար հատկացնել ինչ-որ գումար (գումարի չափը ըստ մասնակիցների հայեցողության), ինչը, կրկնում եմ, որեւէ պարտադիր բնույթ չի կրել: Արդյունքում հավաքված գումարով բարեգործական ձեռնարկ է իրականացվել Գյումրիի «Ֆրիտյոֆ Նանսեն» մանկատան համար: Կարծում եմ բարեգործությունը Ձեր չճշտված տվյալների արդյունքում հանցագործություն ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէ: Ասեմ ավելին, Ձեր հաղորդագրոթյան մեջ հիշատակված «Հոլանդիայի Թագավորությունում ապրող հայերը», որոնք նմանատիպ մեղադրանքներ են հնչեցրել իմ հասցեին, իրականում շանտաժի են ենթարկում ինձ: Հարցը կայանում է նրանում, որ Հոլանդիայում ապաստան ստանալու համար մեր որոշ հայրենակիցներ, ցավոք, հանձնվում են տեղի իշխանություններին կեղծ փաստաթղթերով, անուններով եւ պատմություններով, այդ թվում եւ նշելով ադրբեջանական անուններ, ադրբեջանական բնակավայրեր որպես ծննդավայր եւ այլն: Բնականաբար այս մարդիկ խնդիրներ են ունենում այն ժամանակ, երբ ցանկանում են Հայաստան վերադառնալ` հաշվի առնելով իրենց վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը: Այսպիսով, հիշյալ կարգավիճակն ունեցող մի խումբ մարդիկ, տեղեկանալով, որ մենք ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ իրականացում ենք Նիդեռլանդներից հայ երիտասարդների այցելությունը Հայաստան, դիմեցին ինձ` խնդրելով տրամադրել փաստաթղթեր, որոնցով նրանց երեխաների համար հնարավոր կլիներ այցելել Հայաստան: Քանզի նման փաստաթղթեր գոյություն չունեն, վերոհիշյալ անձինք բնականաբար մերժում ստացան, որի հետո էլ սպառնացին ինձ, որ հայկական լրատավամիջոցներով կտարածեն, թե իբր ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդականը գումար է հավաքում համայնքից: Ահա ամբողջ ճշմարտությունը: Հաշվի առնելով, որ «Չենք լռելուն» հենց երիտասարդական նախաձեռնություն է, վերջում միայն կցանկանայի Ձեզ հորդորել չտարածել չճշտված տվյալների հիման վրա հաղորդագրություններ, քանզի չպետք է մոռանալ, որ նախեւառաջ գործ ունենք սփյուռքահայ մատաղ սերնդի հետ, որին հիասթափեցնելը եւ Մայր Հայրենիքի հետ կապ խարխլելը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, որոնք բացասաբար կարող են անդրադառնալ Հայաստանում նաեւ Ձեր կողմից բարձրաձայնված անհանգստացնող երեւույթենրի վրա»: Աղբյուրը՝ Հրապարակ
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play