Վլադիմիր Հակոբյանը բարելավել է վարկանիշը


Վլադիմիր Հակոբյանը բարելավել է վարկանիշը

  • 05-06-2012 14:55:53   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի շախմատիստ, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանի անհատական վարկանիշը գերազանցել Է 2700-ը եւ այժմ կազմում Է 2701, 6 միավոր: Օրերս նա հաղթել Էր Բուլղարիայի Ալբենա քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում, իսկ այժմ մասնակցում Է բուլղարական «Ոսկի ավազներ» սեւծովյան հանրաճանաչ հանգստավայրում ընթացող Եվրոպայի Grand open շախմատի առաջին բաց միջազգային մրցաշարին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Հակոբյանը ՀՀ շախմատի ազգային հավաքականի անդամ Է, շախմատի կրկնակի օլիմպիական չեմպիոն, շախմատի աշխարհի թիմային չեմպիոն: Շախմատային ելույթները նա համատեղում Է մարզչական աշխատանքի հետ եւ վերջին երեք տարիների Հայաստանի շախմատի չեմպիոնները՝ գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Տիգրան Պետրոսյանը Հակոբյանի աշակերտներն են:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play