Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերն է<br /> հանձնել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին<br />


Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն իր հավատարմագրերն է
հանձնել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին

  • 02-06-2010 18:18:00   | Քուվեյթ  |  Քաղաքական
ԷԼ ՔՈՒՎԵՅԹ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Քուվեյթի Պետությունում Հայաստանի նորանշանակ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հունիսի 1-ին իր հավատարմագրերն է հանձնել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբաh ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահին: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչության հաղորդագրության, արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման հեռանկարներին: Վերահաստատելով Քուվեյթի էմիրին ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Երեւան այցելության հրավերը, Ֆ.Չարչօղլյանը նշել է, որ այն մեծ ներդրում կունենա երկու պետությունների միջեւ հարաբերություններում լուրջ առաջընթաց արձանագրելու համար:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play