Գայանե Սողոմոնյան.«Ակնկալում ենք մեր դպրոցների ակտիվ մանսակցությունը մարզական միջոցառումներին»


Գայանե Սողոմոնյան.«Ակնկալում ենք մեր դպրոցների ակտիվ մանսակցությունը մարզական միջոցառումներին»

  • 07-06-2012 12:20:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայաստանի հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների 21-րդ մարզական խաղերի գավաթի խաղակության Երեւանի քաղաքային փուլի եզրափակիչ մրցումների արդյունքներով առաջին տեղը զբաղեցրած Շենգավիթ վարչական շրջանի թիվ 75 եւ 97 դպրոցների աշակերտներին հանձնվել է փոխանցիկ գավաթը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների դպրոցները գավաթի համար պայքարել են 6 մարզաձեւերում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով աշակերտներին հաղթանակի համար՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մաղթել է նրանց նորանոր հաղթանակներ եւ համոզմունք հայտնել, որ մրցույթի հանրապետական փուլից եւս աշակերտները կվերադառնան գավաթով: «Դպրոցականների շրջանում առողջ ապրելակերպին ուղղված ծրագրերը քաղաքապետի մշտական ուշադրության ներքո են: Հետագայում եւս ակնկալում ենք մեր դպրոցների ակտիվ մանսակցությունը մարզական միջոցառումներին»,-նշել է հանրակրթության վարչության պետը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play