Երգչուհին լքել է Հայաստանը՝ վիրավորված


Երգչուհին լքել է Հայաստանը՝ վիրավորված

  • 08-06-2012 14:16:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երգչուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից: Ինչպես տեղեկացնում է «Հրապարակ»-ը, նրա համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ նրա նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ էին, մերժվել են բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Մինչդեռ նրա «Իմ արեւ» հաղորդումը «Դար 21»-ի լավագույն հաղորդումներից էր: Մտերիմներն ասում են, որ նա մեկնելիս շատ հուզված է եղել եւ հրաժեշտ տալու ժամանակ հայտարարել է, որ հոգնել է հոգեմաշ պայքարից եւ գնում է, քանի որ այլեւս չի կարող եւ չի ուզում պայքարել ոչ իշխանությունների, ոչ էլ այս բարքերի դեմ: Մտերիմներն ասում են, որ նրան նաեւ, որպես երգչուհի, տեւական ժամանակ թույլ չէին տալիս հանդես գալ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը