ՀՀ -ում անհատույց իրականացվող անասնաբուժական միջոցառումները


ՀՀ -ում անհատույց իրականացվող անասնաբուժական միջոցառումները

  • 08-06-2012 16:18:25   | Հայաստան  |  Տնտեսություն
 Պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները. ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը հանրապետության ազգաբնակչության կողմից տնօրինվող գյուղատնտեսական կենդանիների եւ թռչունների հիվանդությունների դեմ պայքարի նպատակով պետական պատվերի շրջանակներում, անհատույց իրականացնում է հետեւյալ անասնաբուժական միջոցառումները: 1. Ախտորոշիչ միջոցառումներ` ա) խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ, բ) խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության նկատմամբ: 2. Պատվաստումներ (կանխարգելիչ միջոցառումներ)` ա) դաբաղ հիվանդության նկատմամբ` - խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 2 անգամ), - մանր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ) բ) սիբիրախտ հիվանդության նկատմամբ` խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ) գ) խշխշան պալար հիվանդության նկատմամբ` - հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 2 անգամ), դ) պաստերելյոզ հիվանդության նկատմամբ` - 6 ամսականից բարձր խոշոր եղջերավոր կենդանիներին (տարեկան 1 անգամ), ե) մանր եղջերավոր կենդանիների բրադզոտ հիվանդության նկատմամբ` - 6 ամսականից բարձր կենդանիներին (տարեկան 2 անգամ), զ) խոզերի ժանտախտ հիվանդության նկատմամբ` - բոլոր կենդանիներին (տարեկան 2 անգամ) է) թռչունների կեղծ ժանտախտ հիվանդության նկատմամբ` - բոլորին (տարեկան 1 անգամ):
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play