Հայտնաբերել է «խարդախ» դատավորը


Հայտնաբերել է «խարդախ» դատավորը

  • 09-06-2012 14:08:19   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության քաղաքացի Հովիկ Լեւոնի Բաբայանը, ծնված 1975 թվականին, մասնագիտությամբ իրավաբան վերջին մի քանի ամսվա ընթացքում ներկայանալով որպես տարբեր ատյանի դատարանների դատավոր, ինչպես նաեւ որպես դատապաշտպան գումարներ է շորթել ՀՀ քաղաքացիներից` վերջիններիս խոստանալով ԴԱՀԿ ապահովող ծառայության աճուրդում բավական մատչելի գներով կազմակերպել տարբեր գույքերի գնումները: ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել է խարդախությունների հեղինակին եւ հանձնել ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժին, հարուցվել է քրեական գործ: ԴԱՀԿ Մամուլի քարտուղարությունը տեղեկացնումլ է, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին` նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել թեժ գիծ՝ 34-22-29 հեռախոսահամարով, կամ հայտնել իրավապահ մարմիններին: Հիշեցնենք նաեւ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը կազմակերպվում է www.harkadir.ajurd.am կայքի միջոցով, որտեղ մարդկային գործոնի միջամտությունը բացառվում է: Աճուրդի վերաբերյալ այլ մանրամասներ ստանալու համար կարող եք զանգահարել 060 570-438 հեռախոսահամարով: Մամուլի քարտուղար
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play