ՓսայՔմեփ՝ հոգեբանական չկոնֆերանս Երևանում


ՓսայՔմեփ՝ հոգեբանական չկոնֆերանս Երևանում

  • 11-06-2012 14:38:43   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այս ամիս Երեւանի Պետական Համալսարանի 8-րդ մասնաշենքում առաջին անգամկանցկացվի ՓսայՔմեփ հոգեբանական ոչ պաշտոնական կոնֆերանսը: «Չկոնֆերանսը» տեւելու է երկու օր՝ հունիսի 30-ին եւ հուլիսի 1-ին: Զեկույցներով կարող են հանդես գալ բոլոր մասնակիցները` անկախ մասնագիտությունից ու կրթական աստիճանից, եւ ներկայացնել սեփական գաղափարները, աշխատանքները, պրակտիկ փորձը,հոգեթերապեւտիկ աշխատանքի տեխնիկաներ, թերապեւտիկ եւ տեսական ուղղություններ, առօրյա դիտարկումներ:Կոնֆերանսը կարող է հետաքրքրել նոր ծանոթություններով, արդիական եւ հետաքրքիր հարցերի քննարկումներով, հոգեբանության տեսական եւ կիրառական տարբեր բնագավառների վերաբերյալ օգտակար տեղեկություններ ձեռք բերելու հնարավորությամբ: Չկոնֆերանսը կազմակերպվում է մի քանի երիտասարդ հոգեբանների կողմից, ովքեր ձգտում են աշխուժացնել երեւանյան հոգեբանական-գիտական առօրյան, բարձրացնել հասարակության հետաքրքրվածությունը եւ բանիմացությունը հոգեբանության ոլորտում: Չկոնֆերանսի մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ կամ կապնվել կազմակերպիչների հետ կարելի է այցելելով երեւանյան ՓսայՔեմփի կայքը՝ www.psycamp.am, ֆեյսբուքյան էջը՝ www.facebook.PsyCampYerevan, գրելով մեր մեյլին՝ psycamp@arnet.am կամ զանգահարելով հետեւյալ հետախոսահամարներով՝ 095 51 60 23, 099 39 21 75, 093 22 63 72:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play