Օձերն անհանգստացնում են բնակիչներին


Օձերն անհանգստացնում են բնակիչներին

  • 11-06-2012 16:05:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 8-11-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել օձերի վերաբերյալ: Ահազանգերի համաձայն` բնակիչներն օձեր են նկատել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Վերդյան փողոցում («ԱրմենՏել» ՓԲԸ-ի ավտոտնակների մոտ), Արզնի գյուղի 8-րդ փողոցի թիվ 12 տան մոտ, Աբովյանի 8-րդ միկրոշրջանի 1-ին թաղամասի թիվ 186/1 տանը, Բյուրեղավանի Հայրենադարձների թաղամասի թիվ 78 տանը, Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 2-րդ փողոցի թիվ 23 տան մոտ, Տավուշի Բերդ քաղաքի Թեհմերյան փողոցի թիվ 14 տանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերի, փրկարարների ու հատուկ մասնագետի կողմից տարածքն ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել եւ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play