Մեքենան շրջվել է լիճը. Զոհեր և տուժածներ չկան


Մեքենան շրջվել է լիճը. Զոհեր և տուժածներ չկան

  • 11-06-2012 16:16:30   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 9-ին, ժամը 17.43-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը: Դեռեւս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 24 ՕՏ 666 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել Սեւանա լիճը: Զոհեր եւ տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարների եւ ջրափրկարարների ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս: ՀՀ ոստիկանությունից ստացված տվյալների համաձայն` ավտոմեքենայում եղել են վարորդ` Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Նորայր Պետրոսյանը եւ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Գեւորգ Հակոբյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play