Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցվել է երկրպագուների բախումներով
13-06-2012 13:48:33 | Լեհաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության` երեկ Վարշավայում անցկացված Ռուսաստան - Լեհաստան հանդիպումն ուղեկցվել է երկրպագուների բախումներով։
Հանդիպման նախօրեին ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել ռուսաստանցի ֆուտբոլասերների երթին խոչընդոտող լեհ երկրպագուների նկատմամբ, իսկ ոչ-ոքի` 1։1 հաշվով ավարտված խաղից հետո նոր բախումներ են արձանագրվել:
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, ոստիկանության տվյալներով` օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:
Վարշավայում` Ռուսաստանի հավաքականի կեցավայրի մոտ, ուժեղացված պահպանություն է իրականացվում:
Երկրորդ տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանը` 4 միավորով, որին հաջորդում է Չեխիան` 3 միավորով։
Չեխերը երեկ 2։1 հաշվով հաղթանակի հասան Հունաստանի հավաքականի նկատմամբ։