Գործադիրը հավանություն է տվել «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին


Գործադիրը հավանություն է տվել «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին

  • 14-06-2012 12:57:04   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Ջրամատակարարման եւ ջրահեռացման սեկտորի ծրագիր` լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին։ Ծրագիրը, որն ուղղված է Արարատի, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերի 18 քաղաքային եւ 92 գյուղական բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի առավել կենսական, անհապաղ լուծում պահանջող միջոցառումների իրականացմանը եւ ջրամատակարարման բարելավմանը, նախատեսվում է սկսել այս տարի եւ ավարտել 2017 թվականին։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play