Դիպլոմների հանձնում՝ Արցախում


Դիպլոմների հանձնում՝ Արցախում

  • 15-06-2012 12:49:54   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների: Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում եւ ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն: Նախագահ Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, արարողությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play