Տարեցների շախմատի մրցաշար՝ Օղակաձև զբոսայգում


Տարեցների շախմատի մրցաշար՝ Օղակաձև զբոսայգում

  • 18-06-2012 17:00:27   | Հայաստան  |  Հասարակություն

Ամառը վարչական շրջաններում հետաքրքիր անցկացնելու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ կրթության, մշակութի եւ սպորտի բաժինը Օղակաձեւ զբոսայգում հունիսի 15-ից 17-ը կազմակերպել էր Կենտրոն վարչական շրջանի տարեցների շախմատի մրցաշար: Մրցաշարը թեեւ կոչվում էր տարեցների սակայն մասնակիցում էին 28-83 տարեկան շախմատի եւ սիրողական, եւ պրոֆեսիոնալ կենտրոնի բնակիչներ: Երեք օր շարունակ զբոսայգում շախմատային բուռն եռուզեռ էր, որոնց հետեւում էր վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը: Երրորդ եւ երկրորդ տեղերը զբաղերեցին Անդո Բունարջյանը եւ ՌուբիկՍտեփանյանը: Առաջին տեղը զբաղեցրած Սիմոն Հարությունյանը , ոգեւորված իր հաղթանակով, ընկերական խաղի հրավիրեց վարչական շրջանի ղեկավարին: Պարտիան ավարտվեց ոչ ոքի: << Իրականում այսպիսի միջոցառումները մտերմացնում են մարդկանց, տարեցներին նոր եռանդ տալիս եւ զարմանալի չէ, որ այս օրը համընկավ մեծ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի ծննդյան 83 ամյա հոբելյանի հետ: Շախմատի մրցաշարը շարունակական է լինելու, ու վստահ եմ , որ շատ շուտով մյուս վարչական շրջաններից կմիանան մեզ ու կկայանա քաղաքային փուլ>,- շնորհավորելով ներկաներին եւ հաղթոցներին ասաց Արա Սադոյանը: Առաջին 3 տեղերը զբաղեցրած մասնակիցները վարչական շրջանի ղեկավարից ստացան պատվոգերեր եւ դրամական պարգեւներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն