Մեկնարկել է ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը


Մեկնարկել է ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը

  • 19-06-2012 11:15:59   |   |  Հասարակություն

Հունիսի 17-ին Պինանգում (Մալազիա) մեկնարկել է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ կարգ» հանձնախմբի հերթական հանդիպումը: Յոթօրյա ժողովի ընթացքում հանձնախումբն ամփոփելու է վերջին վեց տարիների իր աշխատանքները` քննարկելով եկեղեցաբանական եւ բարոյագիտական փաստաթղթեր, ինչպես նաեւ անդրադառնալու է Եկեղեցում հեղինակության աղբյուրների հարցի ուսումնասիրությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ժողովին ներկայացնում է Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play