Լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը՝ Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում


Լիբանանահայ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը՝ Երևանի պատմության թանգարանի ցուցասրահում

  • 22-06-2012 09:54:46   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ սփյուռքի նախարարության «Լիբանանի հայ համայնքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Երեւանի պատմության թանգարանի ցուցասրահում կայացավ լիբանանահայ տաղանդաշատ քանդակագործ Զավեն Խտըշյանի քանդակների անհատական ցուցահանդեսի բացումը: Արարողությանը ներկա էին Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը, Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը, անվանի քանդակագործներ, ճարտարապետներ, պաշտոնատար անձինք: Ներկաներին ողջունեց եւ ցուցահանդեսի բացումն ազդարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Զավեն Խտըշյան անունը շատ հայտնի է Մերձավոր Արեւելքում, Ֆրանսիայում, հայ համայնքներում, սակայն նա առաջին անգամ է Հայաստանում եւ հանդես է գալիս ցուցադրությամբ»,-նշեց Հ.Հակոբյանը: Հ.Հակոբյանը Զավեն Խտըշյանին պարգեւատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով` կերպարվեստի, գեղանկարչության, քանդակագործության, գծագրության արվեստը տարածելու, այդ ոլորտում ստեղծագործական հաջողություններ ունենալու, Սփյուռքում հայկական արվեստը տարածելու եւ ճանաչելի դարձնելու, ինչպես նաեւ իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան¬Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար: Զավեն Խտըշյանը ծնվել է 1932թ., Բեյրութում: Մասնագիտական կրթությունը ստացել է Բեյրութի Գեղարվեստների ակադեմիայում եւ Փարիզի Ազգային բարձրագույն արվեստների դպրոցում: Նրա հեղինակած գործերից են Հայոց ցեղասպանության առաջին հուշակոթողը` Լիբանանում, Գարեգին Նժդեհի եւ Լիբանանի մեծագույն մտավորական Ժըպրան Խալիլ Ժըպրանի կիսանդրիները, Լիսաբոնի 5 նահատակների հուշարձանը Բեյրութում: Զավեն Խտըշյանը ճարտարագիտության դասավանդման նոր ծրագրի հեղինակն է: 1976թ. Ֆրանսիայի հանրահայտ «Larousse» հրատարակչությունը լույս է ընծայել «L’art et le monde moderne»` «Արվեստը եւ արդի աշխարհը» հանրագիտարանը, ուր աշխարհի մեծագույն արվեստագետների կողքին հիշատակված է Զավեն Խտըշյանի անունը: 2012թ. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական կոնդակով Զավեն Խտըշյանը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play