Իրանի դեսպանն անցել է իր պարտականությունների կատարմանը


Իրանի դեսպանն անցել է իր պարտականությունների կատարմանը

  • 25-06-2012 17:10:37   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի դեսպան Մոհամադբաղիր Բահրամին վերադարձել է Ադրբեջան եւ անցել իր պարտականությունների կատարմանը։ Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին փոխանցել են Բաքվում Իրանի դեսպանատնից, դիվանագիտական առաքելության ղեկավարը վերադարձել է շաբաթ երեկոյան։ Պաշտոնական Թեհրանը Բաքվում իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ էր կանչել հունիսի 21-ին։ Այդ քայլը վերլուծաբանները մեկնաբանեցին որպես դեմարշ` երկու պետությունների միջեւ հարաբերությունների լարվածության շրջանում։ «Ազատութուն» ռադիոկայան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play