Առաջին անգամ Հայաստանում` «Opera Mini անսահմանափակ»


Առաջին անգամ Հայաստանում` «Opera Mini անսահմանափակ»

  • 26-06-2012 15:54:15   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, ուրախ է տեղեկացնել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են բջջայինի միջոցով օգտվել ինտերնետից առանց մտահոգվելու օգտագործած ՄԲ-երի մասին: Պարզապես անհրաժեշտ է ներբեռնել Opera Mini բրաուզերը mini.opera.com կայքից, ակտիվացնել «Opera Mini անսահմանափակե փաթեթը, հավաքելով *776#, եւ ընդամենը 1000 դրամի դիմաց ստանալ. • Անսահմանափակ ինտերնետ` Opera Mini-ի միջոցով կայքեր դիտելու համար (չի ներառում տեսանյութերի դիտումը, ֆայլերի ներբեռնումը, peer-to-peer, FTP, ակնթարթային հաղորդագրությունների ծրագրերի միջոցով շփումը) • Հավելյալ 15 ՄԲ` վերոնշյալ բացառությունների համար «Opera Mini անսահմանափակ» փաթեթի վավերականության ժամկետը կազմում է 30 օր, որից հետո, ցանկության դեպքում, հնարավոր է կրկին ակտիվացնել այն: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Իսկ ընթացիկ փաթեթի չօգտագործած ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` կրկին ուղարկելով *776#: Հիշեցնենք, որ Opera Mini-ն բջջային սարքերի համար նախատեսված ամենաարագագործ բրաուզերն է, որն ապահովում է վեբ կայքերի առավել արագ եւ թեթեւ դիտում: Ծանոթություն. • «Opera Mini անսահմանափակե փաթեթից կարող են օգտվել Opera Mini բրաուզերի 4.X, 5.X, 6.X եւ 7.X տարբերակներից օգտվելիս: • «Opera Mini անսահմանափակե փաթեթից չեն կարող օգտվել «18+ե, «ԵՍե եւ «Բիզնես վերահսկումե սակագնային պլանների բաժանորդները: • «Opera Mini անսահմանափակե փաթեթից հնարավոր չէ օգտվել պրեմիում կայքեր այցելելիս: • Ծառայությունը չի գործում ռոումինգում: • Քարտի վավերականության ժամկետի ավարտից հետո չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play