Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը


Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը

  • 27-06-2012 11:04:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 27-ին Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի հրաժեշտի արարողությունը: Երկու երկրների նախագահները բարձր են գնահատել այցի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր խթան կհանդիսանան հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացման եւ տնտեսական համագործակցության զարգացման համար: Նախագահ Սերժ Սարգսյանը նաեւ շնորհակալություն է հայտնել Ավստրիայի նախագահին՝ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների նկատմամբ հավասարակշռված դիրքորոշման համար: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play