Բակո Սահակյանն ընդունել է ՀԳԱԱ նախագահ՝ Ռադիկ Մարտիրոսյանին


Բակո Սահակյանն ընդունել է ՀԳԱԱ նախագահ՝ Ռադիկ Մարտիրոսյանին

  • 28-06-2012 12:03:43   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 28-ին ընդունել է Արցախում գտնվող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին: Հանդիպմանը քննարկվել է մեր հանրապետության գիտության բնագավառի ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել գիտական հետազոտությունների ոլորտին եւ նրանց կիրառման հեռանկարներին: Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ այս գործընթացում չափազանց կարեւորում է Հայաստանի գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը եւ Գիտությունների ազգային ակադեմիայի հետ փոխգործակցության հետագա ընդլայնման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play