Տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրները՝ ՏՀՏ լիդերների քննարկումների օրակարգում


Տեխնոլոգիական սեկտորի և պետության միջև համագործակցության խնդիրները՝ ՏՀՏ լիդերների քննարկումների օրակարգում

  • 28-06-2012 15:54:01   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեխնոլոգիական սեկտորի եւ պետության միջեւ համագործակցության խնդիրներն այս անգամ կքննարկվեն «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի շրջանակներում հունիսի 29-ից հուլիսի 1-ը Աղվերանի «Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:: Օրակարգում ներառված են հետեւյալ թեմաները. • Տեխնոլոգիական ոլորտում առկա պետական գնումների հետ կապված խնդիրների քննարկում • Հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներ. հասանելիություն, ունիվերսալ ծառայություններ, լոկալ միջոցների զարգացման նախաձեռնություններ • Բջջային եւ ֆիքսված համարների փոխարկելիության խնդիրներ • Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների եւ ինովացիոն ոլորտների պետական կառավարման համակարգի կառուցվածքը եւ գործառույթները: Այդ ուղղությամբ ոլորտի հետագա գործողությունների ծրագիրը • Ինժեներական զարգացման ռազմավարությունը` որպես ՀՀ արտահանմանն ուղղված տնտեսական քաղաքականության ռազմավարության մաս: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), աջակիցը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: Միջոցառմանը կմասնակցեն ներկայացուցիչեր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովից, USAID/EDMC ծրագրից, «իԴրամ», ԷյԴիՍի, «Յուքոմ», «ՎիվաՍել-ՄՏՍ», «ԱրմենՏել», «Օրանժ Արմենիա», «Քոփի Սերվիս», «Աստրոմաֆս», ընկերթություններից, «Սփյուռ» տեղեկատվական կենտրոնից, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամից եւ այլ կազմակերպություններից: «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի նպատակն է մեկ հովանու ներքո հավաքել մասնավոր եւ պետական հատվածների ներկայացուցիչներին եւ քննարկել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտին առնչվող առաջնային խնդիրները։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play