Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը


Մեկնարկեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

  • 29-06-2012 23:36:54   | Հայաստան  |  Մշակույթ

Հունիսի 29-ին Երեւանի Կասկադ համալիրում մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: «Փառատոնին կմասնակցեն Սփյուռքի տարբեր համայնքների պարային համույթների երգչախմբեր, անհատ կատարողներ, դուդուկահարներ»: «Իմ Հայաստան»-ի ընթացքում խմբերը համերգային ծրագրերով հանդես կգան ոչ միայն Երեւանում, այլեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Կոտայքի, Արարատի, Վայոց Ձորի մարզերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում,- ասաց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Սամվել Հարոյանը: Փառատոնի շրջանակներում կիրականացվեն «Պարարվեստի օրեր», «Երգչախմբային արվեստի օրեր», անհատ կատարողների եւ դուդուկի համահայկական փառատոներ: «Պարարվեստի օրեր»ի շրջանակներում ելույթներով հանդես կգան 11 պարախմբեր 7 երկրներից` Վրաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից, Լիտվայից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Սիրիայից, Հորդանանից, Կանադային, ԱՄՆ-ից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play