Հ.Հակոբյան. ««Արի տուն» ծրագիրը յուրօրինակ կամուրջ է սփյուռքահայ երիտասարդության և Հայրենիքի միջև»


Հ.Հակոբյան. ««Արի տուն» ծրագիրը յուրօրինակ կամուրջ է սփյուռքահայ երիտասարդության և Հայրենիքի միջև»

  • 02-07-2012 12:37:54   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 2-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի բացումը: Ներկա էին Երեւանի վարչական շրջանների, տեղական ինքնակառավարման մարմինների, սփյուռքի հայ համայնքների, ինչպես նաեւ հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ եւ «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մասնակիցները: Ողջունելով ներկաներին եւ ազդարարելով «Արի տուն» 2012թ. ծրագրի երրորդ փուլի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը նշեց,-«Կատարվել է ձեզանից շատ շատերի երազանքը` եկել եք Հայրենիք, ոտք դրել Մայր հողի վրա, ինչի համար եւ ձեզ եւ ձեր ծնողներին շնորհակալ ենք: Մեր նպատակն է, որ գաք եւ ծանոթանաք ձեր Հայրենիքին, լինեք տեսարժան վայրերում եւ Հայաստանից հեռանաք առավել մեծացած, հզորացած, Հայրենիքը սիրած: Այս ծրագիրը յուրօրինակ կամուրջ է սփյուռքահայ երիտասարդության եւ Հայրենիքի միջեւ»: Այնուհետեւ ծրագրին աջակցելու համար նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին, հյուրընկալ ընտանիքներին: Արմինե Սարգսյանը, ով արդեն չորորդ անգամ է իր ընտանիքում հյուընկալում Սփյուռքից ժամանած երիտասարդներին, «Արի տուն» ծրագրին նվիրեց իր հեղինակած բանաստեղծությունը: «Արի տուն» ծրագրի երրորդ փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից, Կանադայից, Աբխազիայից, Սիրիայից, Հորդանանից եւ Ռումինիայից 94 երիտասարդ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play