Պատասխանատվության են ենթարկվել համաներումը սխալ կիրառելու պատճառով


Պատասխանատվության են ենթարկվել համաներումը սխալ կիրառելու պատճառով

  • 02-07-2012 11:45:32   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հունիսի 29-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ Արդարադատության խորհրդի որոշմամբ Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում: «Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների տվյալներով՝ երկու դատավորներն էլ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել համաներումը սխալ կիրառելու պատճառով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play