Հայ տաղանդ. հնարավորություն տանք տաղանդավոր հայ երիտասարդներին


Հայ տաղանդ. հնարավորություն տանք տաղանդավոր հայ երիտասարդներին

  • 04-07-2012 18:57:04   | Հայաստան  |  Մշակույթ

Հուլիսի 3-ին Նարեկացի արվեստի միությունում <<Հայ տաղանդներ>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ խմբակային ցուցահանդեսի բացում: Ցուցահանդեսի մասնակիցները երեքն էին՝ Սոնա Ստեփանյան, Հասմիկ Զախարյան, Վահագն Թադեւոսյան: Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Լիանա Ամիրխանյանին: Նրա խոսքերով <<Հայ տաղանդներ>> ծրագրի շրջանակներում ինքը եւ ծրագրի կայացմանն աջակցողները փորձում են հնարավորություն տալ հայ տաղանդավոր երիտասարդներին՝ ներկայանալու: <<Այս ծրագիրը շարունակական է լինելու, հիմա ներկայացվում են երեք տաղանդավոր երիտասարդների աշխատանքներ, սակայն մենք դեռ պետք է ներկայացնենք այլ երիտասարդների եւս, ընդ որում ոչ միայն Հայաստանում>>, - ասաց Լիանա Ամիրխանյանը: Նրա խոսքերով ծրագրի շրջանակներում այս ցուցահանդեսից հետո դարձյալ ՆԱՄ-ում լինելու է մեկ ուրիշը երեխաների մասնակցությամբ եւ համերգ: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց ՆԱՄ-ին՝ երիտասարդ տաղանդավոր արվեստագետների ներկայացման հարցում անշահախնդիր կերպով աջակցելու համար: Իր հերթին ՆԱՄ հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը շնորհակալություն հայտնեց ՆԱՄ-ում ցուցադրվելու համար, ինչպես նաեւ արվեստագետներին հանձնեց ՆԱՄ խորհրդանշական նռները՝ նշելով, որ Նարեկացիի առաքելություններից մեկն էլ հենց երիտասարդներին հնարավորություն տալն է: Ցուցահանդեսին ներկայացվել են դեկորատիվ կիրառական արվեստի, գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ: <<Ինձ համար անսպասելի առաջարկ էր. մասնակցել այս ցուցահանդեսին: Սա նաեւ ազդակ էր, որ շարունակեմ ստեղծագործել>>,-ասաց ցուցահանդեսի մասնակիցներից Հասմիկ Զախարյանը: Հասմիկը Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանի ուսանողուհի է: Մասնակիցներից Սոնա Ստեփանյանը եւս ուսանողուհի է. Գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողուհի է: <<Աշխատանքներս 9-ն են: Իմ գործերը Լիաննան համացանցի միջոցով է տեսել, հետո առաջարկեց մասնակցել այս ցուցհանդեսին: Կուզեի՝ համագործակցությունը շարունակական լիներ>>,-ասաց նա: Ի տարբերություն աղջիկների՝ ցուցահանդեսի մասնակից միակ տղամարդ արվեստագետը՝ Վահագն Թադեւոդյանը, ավելի փորձառու է, նախկինում էլ մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Նրա աշխատանքներից այս պահին ՆԱՄ-ում ցուցադրվում են 7-ը: Ցուցադրված գործերը ՆԱՄ-ում կարող եք դիտել մինչեւ հուլիսի 8-ը: Մարիամ Մուղդուսյան Նարեկացի արվեստի միություն
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play