Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ


Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ

  • 09-07-2012 08:52:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


 Հուլիսի 8-ին Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ Հարսնաքար ռեստորանի մոտ անցկացվող մոմավառության ժամանակ ակցիայի մասնակիցներից Հելսինկյան ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանը մոտեցել է ռեստորանին, նրան է մոտեցել ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը, եւ կարճ խոսակցությունից հետո ուժեղ հարվածել Արմանին, որից հետո նա վայր է ընկել: Ի դեպ, տարածքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք սակայն չեն միջամտել այն բանից հետո, երբ Նեմեց Ռուբոն հարվածել է իրավապաշտպանին: Այն բանից հետո, երբ Հարսնաքար ռեստորանում ծեծի ենթարկվելուց հետո հիվանանոցում մահացած Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության մասնակիցներին թույլ չեն տվել ակցիան անցկացնել ռեստորանի մոտ, ակցիայի մասնակիցները, մի քանի հարյուր քաղաքացիներ, այս պահին որոշում են կայացրել երթ անել Ավան թաղամասով, դեպի Ռուբեն Հայրապետյանի առանձնատուն: Ակցիայի մասնակիցները հասել են Ռուբեն Հայրապետյանի տան մոտ: Նրանք վանկարկում են Նեմեց, մարդասպան: Ոստիկանները հավաքվել են առանձնատան մոտ: Նրանք 5 րոպե լռությամբ հարգել են Վահեի հիշատակը: Այստեղից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հարսնաքար, որտեղ էլ ավարտվելու է ակցիան: Lragir.am
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play