Ռուբեն Հայրապետյանը զղջում է իր կատարածի համար


Ռուբեն Հայրապետյանը զղջում է իր կատարածի համար

  • 09-07-2012 15:50:59   | Հայաստան  |  Իրավունք

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է 08.07.2012 թ-ին Հարսնաքար ռեստորանային համալիրի մոտ Ռուբեն Հայրապետյանի կողմից «Հելսինկյան ասոցիացիայի» դիտորդ Արման Վեզիրյանին բռնության ենթարկելու փաստը, որը տեղի է ունեցել «ՀՀ-ում խաղաղ հավաքների ազատությունը» դիտարկելու առաքելություն իրականացնելիս: Այս միջադեպը մենք գնահատում ենք որպես իրավապաշտպան գործունեության դեմ ուղղված գործողություն, քանի որ առաջին դեպքը չէ, երբ «Հելսինկյան ասոցիացիայի» աշխատակիցներին բռնության են ենթարկում, կապված իրավապաշտպան գործունեության հետ, մասնավորապես` կազմակերպության նախագահին եւ այլ դիտորդներին, որը իրավապահ մարմինների կողմից կոծկվել է կամ համապատասխան ընթացք չի տրվել: Նմանատիպ միջադեպերը Հայաստանի իշխանության վարած սխալ քաղաքականության հետեւանք են, քանի որ մինչ այս էլ տեղի ունեցած դեպքերին իշխանության կողմից պատշաճ գնահատական չի տրվել, թեեւ ՀՀ նախագահը իր բազմաթիվ հրամանագրերով հաստատել է ՀՀ իրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի՝ քրեական գործ հարուցելու առիթներից է հանցագործության մասին ԶԼՄ-ների հաղորդումները, իսկ ԶԼՄ-ները տարածել են տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկություններ, ուստի Հելսինկյան ասոցիացիան սպասում է իշխանությունների արձագանքին: Հ.Գ այն պահին երբ պատրաստվում էինք հայտարարությունը ուղարկել ԶԼՄ-ներին Ռուբեն Հայրապետյանը զանգահարեց Արման Վեզիրյանին ներողություն խնդրեց եւ հայտնեց, որ զղջում է իր կատարածի համար:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play