Կայացավ համերգ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում


Կայացավ համերգ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում

  • 10-07-2012 17:56:53   | Հայաստան  |  Մշակույթ
Հուլիսի 9-ին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ համերգ: Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Եսայան սանուց միության «Մարալ» երգի ու պարի համույթը, որի գեղարվեստական ղեկավարն է Կարպիս Իրիս Չափքանը: Պարախումբը ելույթ ունեցավ հայկական ազգագրական եւ ժողովրդական պարերով: Արդեն «Մարալը» 32 տարի Թուրքիայում վառ է պահում հայ պարարվեստի ջահը: Համերգի երկրորդ մասում ելույթ ունեցան Ուկրաինայի Խարկով քաղաքի «Արաքս» եւ «Արմենիա» պարախմբերը, Վրաստանի Թբիլիսի քաղաքի «Անի», Ախալցխա քաղաքի «Գոհանամք» համույթները եւ Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության Մայկոպ քաղաքի «Նաիրի» պարախումբը: Վերջում «Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց սփյուռքահայ երիտասարդներին եւ խմբերի ղեկավարներին` հայ պարարվեստը սփյուռքում պահպանելու եւ ներկայացնելու, համար: Նա խմբերի գեղարվեստական ղեկավարներին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր եւ նվերներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play