Հուսալի ինտերնետային կապ՝ Հայաստանի մարզերին


Հուսալի ինտերնետային կապ՝ Հայաստանի մարզերին

  • 10-07-2012 17:58:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նոր` «Ինտերնետ+համակարգիչ» տարածաշրջանային ծրագիրն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիայի ներկայացուցչության կողմից 10-ը հուլիսի, 2012թ., Երեւան, Հայաստան ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, «PC էլեկտրոնիքս»-ի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Հայաստանում Մայքրոսոֆթ կորպորացիայի ներկայացուցչության հետ համագործակցությամբ ուրախ է տեղեկացնել նոր` «Ինտերնետ+համակարգիչ» լայնածավալ նախագծի մեկնարկի մասին, որի նպատակն է Հայաստանի մարզերին տրամադրել մատչելի ինտերնետ կապ եւ դրանից օգտվելու համար` սարքերի լայն ընտրանի: «Ինտերնետ+համակարգիչ» ծրագիրը մեկնարկել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում` Այգեձորում: Ծրագիրը կարեւոր է ոչ միայն կոմերցիոն առումով, այլ նաեւ ռազմավարական, կրթական եւ սոցիալական տեսանկյունից, քանի որ հատկապես սահմանամերձ գյուղերում չի կարելի գերագնահատել հուսալի ինտերնետային կապի առկայության կարեւորությունը: Շնորհիվ «ինտերնետ+համակարգիչ» ծրագրի, գյուղական համայնքների բնակիչները հնարավորություն կունենան ապառիկ ձեռք բերելու նոութբուք, համակարգիչ կամ նեթբուք, եթե բաժանորդագրվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» սակագնային պլաններից որեւէ մեկին: Բոլոր սարքերում Մայքրոսոֆթն անվճար տեղադրում է լիցենզավորված ծրագրային փաթեթ: Բաժանորդները հնարավորություն կունենան ստանալ ստորեւ նշված սարքերը` առաջին 2 ամիսների ընթացքում ազատվելով վճարելու անհրաժեշտությունից: Վարկի ժամկետը 24 ամիս է եւ ենթադրում է 22 մարում, իսկ պայմանագրի առաջին 60 օրվա ընթացքում ինտերնետ կապը կտրամադրվի անվճար: Ստորեւ նշված աղյուսակը ներկայացնում է հաճախորդի համընդհանուր ամսական վճարը` ներառյալ ապառիկ գնման պայմանները եւ ինտերնետային սակագնային պլանի ամսական վճարը: ՄՏՍ կոնեկտ ուսանողական ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+ Նեթբուք ASUS X101CH 16291 19591 22791 Նեթբուք ACER AOD270 15815 19115 22315 Նոութբուք HP 630 20945 24245 27445 Նոութբուք HP 635 (E300) 19623 22923 26123 Նոութբուք HP 635 (E450) 20046 23346 26546 Նոութբուք HP ProBook 4530S 26394 29694 32894 Նոութբուք HP ProBook 4535S 25018 28318 31518 Նոութբուք HP ProBook 4730S 30361 33661 36861 Նոութբուք TOSHIBA C660 24754 28054 31254 Windows համակարգիչ-Starter 20258 23558 26758 Windows համակարգիչ-Home 23061 26361 29561 Windows համակարգիչ-Entertainment 24648 27948 31148
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play