Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերը»


Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերը»

  • 11-07-2012 15:06:33   | Հայաստան  |  Մշակույթ

Հուլիսի 10-ին Գ.Սունդուկյանի անվան թատրոնի շենքում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի» «Պարարվեստի օրերի» ավարտին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում սփյուռքյան պարախմբերը հանդես եկան մեկական հրաժեշտի համարներով: ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի հովանավորներին եւ աջակիցներին, նշեց. ,Գ.Սունդուկյանի թատրոնի պատմության մեջ երեւի չի եղել այսպիսի մի երեկո, որ դահլիճը եւ բեմը հավասար թվով մարդիկ ընդգրկեին: Հայրենիքի կանչով այստեղ են եկել շուրջ 1300 Սփյուռքի պատանիներ եւ երիտասարդներ եւ 10 օր շարունակ Հայաստանում, Արցախում եւ մեր հեռուստատեսության ու լրատվամիջոցների շնորհիվ նաեւ Սփյուռքում թնդում է հայ երգն ու պարը: Մենք խոնարհվում ենք այս երիտասարդների առաջ, որովհետեւ նրանք աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մշակույթների եւ լեզուների ազդեցության տակ այսօր հայ են մնացել ու մշտարթուն են պահում հայի ոգինե: Նախարար Հ.Հակոբյանը Սփյուռքից ժամանած պարախմբերին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play