Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը


Շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության Հայաստանի և Սփյուռքի հայկական կրթօջախների միջև «Քույր դպրոցներ» ծրագիրը

  • 11-07-2012 16:46:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 10-ին Երեւանի Գրիգոր Զոհրաբի անվան թիվ 43 դպրոցում հյուրընկալվել էին Պերմի մարզի հայկական մշակույթի կենտրոնի Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցի ուսուցիչները: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող Հայաստանի եւ Սփյուռքի հայկական կրթօջախների միջեւ «Քույր դպրոցներ» ծրագրի շրջանակներում կնքվեց համագործակցության համաձայնագիր: «Քույր դպրոցներ» ծրագրի նպատակն է ուսումնական, կրթական ծրագրերի համատեղ իրականացումը, Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակներում կրթական, մշակութային տեղեկատվության փոխանակումը, կրթօջախների, մանկավարժների եւ աշակերտների ծանոթացման նպատակով փոխայցելությունների կազմակերպումն ու Սփյուռքում հայապահպանության նպատակով նախատեսվող այլ միջոցառումների իրականացումը: Պերմի կիրակնօրյա դպրոցի եւ Երեւանի թիվ 43 դպրոցի ուսուցիչները փոխանակեցին հուշանվերներ եւ պատրաստակամություն հայտնեցին ամրացնել եւ պահպանել միմյանց նկատմամբ արդեն իսկ ձեռք բերված վստահությունը: Միջոցառման ավարտին սփյուռքահայ հյուրերը ծանոթացան երեւանյան դպրոցի աշակերտների աշխատանքներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play