Հայտնի են դարձել Դեթրոյթում անցկացված «Մոռացված<br /> ցեղասպանություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների<br /> անունները<br />


Հայտնի են դարձել Դեթրոյթում անցկացված «Մոռացված
ցեղասպանություն» թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների
անունները

  • 18-05-2010 19:51:00   | ԱՄՆ  |  Հասարակություն
ԴԵԹՐՈՅԹ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: ԱՄՆ Դեթրոյթ քաղաքի Հայոց ցեղասպանության կոմիտեն հայտարարել է «Մոռացված ցեղասպանություն» թեմայով շարադրությունների երրորդ ամենամյա մրցույթի հաղթողների անունները: Հաղթողներին մրցանակները հանձնել են ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ, որը տեղի է ունեցել Սաութֆիլդի սբ. Հովհաննես հայոց եկեղեցում: Մրցույթը ֆինանսավորվել է Հակոբյան ընտանիքի կողմից եւ հաղթող են ճանաչվել Միչիգանի միջին եւ բարձր դպրոցների աշակերտները: Ինչպես տեղեկացնում է www.armenianreporter.am կայքը, ավագ դպրոցից առաջին տեղին է արժանացել Ջոյ Չերնը (11-րդ դասարան, 500 դոլար, Միջազգային ակադեմիա), երկրորդ տեղին` Արի Սաղերյանը (9-րդ դասարան, 250 դոլար, ՀԸԲՄ Ալեքս եւ Մարի Մանուկյաններ դպրոց), երրորդ տեղին` Ռեյչել Աբրահամը (12-րդ դասարան, 100 դոլար, Արեւմտյան Բլումֆիլդի ավագ դպրոց): Միջնակարգ դպրոցից առաջին տեղն է զբաղեցրել Կարուն Ցոլակյանը (8-րդ դասարան, 250 դոլար, ՀԸԲՄ Ալեքս եւ Մարի Մանուկյաններ դպրոց), երկրորդ տեղը` Ռայան Սայնդերը (150 դոլար, Քլիֆորդի դպրոց), երրորդ տեղը` Ուիլ Ռիդենուրը (100 դոլար Քլիֆորդի դպրոց):
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play