Ուսանող է դարձել ավելի քան 12 000 դիմորդ


Ուսանող է դարձել ավելի քան 12 000 դիմորդ

  • 14-07-2012 15:59:09   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում ամփոփվել են ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր, մասնավորապես, ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքների ներկայացում, ատեստատ չներկայացրած դիմորդների ատեստատների ներկայացման հարցի քննարկում, ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 105-106-րդ եւ 108-րդ կետերի արտոնություններից օգտվող դիմորդների ցուցակի հաստատում, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 2010թվականի N 447–Ն որոշմամբ հաստատված պահուստային տեղերից Մեղրիին հատկացված 6 տեղերի /ԵՊԲՀ` 2 եւ ՀՊՄՀ` 4/ մրցույթի անցկացում եւ հաստատում: Նիստի ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ ՊՆ ներկայացվող, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի հավակնող արական սեռի դիմորդների ցուցակի նախապատրաստման, ԼՂՀ նպատակային ընդունելության ամփոփման եւ ըստ բուհերի ընդունելության ցուցակի հաստատման, ինչպես նաեւ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացված դիմումների /գրությունների/ քննարկման հարցեր: Վերոնշյալ հարցերը ներկայացրել եւ համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ՀՀ ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, այս տարի ՀՀ բուհեր է ընդունվել 12108 դիմորդ, որոնցից 10470-ը` վճարովի, իսկ 1638-ը` անվճար ուսուցման համակարգ: Համաձայն ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 108-րդ կետի` այս տարի առանց ընդունելության քննության ՀՀ կառավարության կողմից հատկացված պահուստային տեղերի հաշվին բուհ են ընդունվել միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային օլիմպիադաների 7 հաղթող, տարբեր մարզաձեւերի գծով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների 19 մրցանակակիր, ովքեր ընդունելության դիմում-հայտում հայտագրել են համապատաuխան մաuնագիտությունները: Նիստի ավարտին քննարկվել են նաեւ ընդունելության արդյունքում թափուր մնացած տեղերի վերաբաշխման եւ լրացուցիչ փուլի համար ըստ մասնագիտությունների տեղերի ներկայացման հարցեր: ՀՀ պետական եւ ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2012 թվականի ընդունելության արդյունքները որոշ բուհեր կսկեն հրապարակել արդեն այսօր երեկոյան: Ամբողջական արդյունքները հայտնի կլինեն վաղը` հուլիսի 15-ին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play