Սերգեյ Մանասարյան.«Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է»


Սերգեյ Մանասարյան.«Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է»

  • 20-07-2012 16:47:47   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հարց. Սիրիայում իրավիճակի սրման հետ կապված եւ նկատի ունենալով հայության ներկայությունն այդ երկրում, ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի կողմից: Պատասխան. Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետեւում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաեւ համապատասխան քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում տարբեր մակարդակներով եւ ուղղություններով: Գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը: Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց: Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության եւ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով: Ակնհայտ է, որ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է: Առանց անզգույշ, հուզական հայտարարությունների եւ շահարկումներին տեղիք տալու, հետեւելով զարգացումներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորության սահմաններում, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր:
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play