Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ


Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ

  • 23-07-2012 14:28:06   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազանչյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա մեր ժամանակների մեծ դերասանուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի մահվան մասին: Ցավալիորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ կարելի է ասել՝ հայ կինոարվեստն անդառնալի կորուստ կրեց: Գալյա Նովենցի ստեղծած տպավորիչ եւ հուզական կերպարները, նրա խաղացած մեծ ու փոքր դերերը նշանակալի ներդրում են կինոյի պատմության մեջ: Այս հիրավի ծանր պահին միակ մխիթարությունը արվեստի մնայուն լինելու փաստն է, որը հնարավորություն կտա մեզ եւ ապագա սերունդներին մշտապես առնչվել այն մեծ ու անկրկնելի երեւույթին, որը կրում է Գալյա Նովենց անունը»: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ վարչությունից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play