Կրթական համահայկական նոր ավանդույթ՝ Հայաստանում


Կրթական համահայկական նոր ավանդույթ՝ Հայաստանում

  • 23-07-2012 17:14:08   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այս տարի առաջին անգամ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը կազմակերպել է Համահայկական բնագիտական օլիմպիադա` «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» եւ «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացման նպատակն է խրախուսել բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը, Սփյուռքում եւ Հայաստանում հայտնաբերել տաղանդավոր պատանիներ, ինչպես նաեւ ընդլայնել Սփյուռքի հետ տարվող աշխատանքների սահմանները: Համահայկական օլիմպիադայի մասնակիցներին ողջունել եւ արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով, մասնավորապես, նշել է.«Անցյալ տարի երկրի Նախագահի հետ հանդիպման ընթացքում համահայկական հայագիտական օլիմպիադայի մասնակիցներից մեկը խնդրանք-առաջարկ ուղղեց Նախագահին` հայագիտականից զատ համահայկական օլիմպիադա կազմակերպել նաեւ այլ առարկաների գծով. մեկ տարի անց երկրի Նախագահի աջակցությամբ այդ աղջնակի խնդրանքը դարձավ իրականություն: Համահայկական բնագիտական օլիմպիադայի անցկացումը մի մեծ գործընթացի սկիզբը, որը բերելու է կրթական համահայկական նոր ավանդույթի ձեւավորման. երկու տարին մեկ անցկացվող համահայկական փառատոններն այսուհետ կընդլայնեն իրենց առարկայացանկը` ավելացնելով նաեւ քիմիա եւ կենսաբանություն առարկաների մրցույթները: Կրկին ողջունում եմ օլիմպիադայի բոլոր մասնակիցներին, ովքեր, մրցելով իրենց գիտելիքներով, ապացուցում են, որ պայծառ է հայ միտքը, բաբախում է հայ երիտասարդ սերնդի ինտելեկտուալ կարողությունը: Շնորհակալություն ձեզ` նվիրվածության համար, հավատ առ գիտելիք, սեր առ հայրենիք: Վստահեցնում եմ, Հայաստանի կառավարությունը շարունակեկելու է հետեւողական քայլեր ձեռնարկել թե’ մեր երկրում կրթության որակի բարելավման, թե’ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մեջ կրթական ոլորտի ծրագրերն առաջնահերթություն դիտարկելու տեսանկյունից»: Օլիմպիադայի մասնակիցներին իր օրհնությունն է հղել Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան աբեղա Նավասարդյանը: Առաջին բնագիտական օլիմպիադային, բացի Հայաստանից եւ Արցախից, մասնակցում են 5 երկրի 8 համայնքի (Ռուսաստան, Էստոնիա, Իրան, Սիրիա, Ֆրանսիա, Վրաստան) ներկայացուցիչներ: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` նախապատրաստական եւ երկու մրցութային: Նախապատրաստական եւ առաջին մրցութային փուլերն անցկացվել են հեռավար կարգով: Նախապատրաստական փուլում օլիմպիադայի կազմակերպիչները www.olymp.am կայքում 2 անգամ հրապարակել են առաջադրանքներ եւ խնդիրներ` առաջարկելով աշակերտներին` երկու շաբաթվա ընթացքում աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Առաջին փուլում մրցութային առաջադրանքներն ուղարկվել են կազմակերպիչ-համադրողներին, ովքեր սահմանված ժամկետում կազմակերպել են մրցույթը եւ փոխանցել հաղթող մասնակիցների ցուցակը: Երկրորդ մրցութային փուլը կազմակերպվում է Հայաստանում, որին մասնակցում են առաջին փուլի հաղթողները: Օլիմպիադան կտեւի մեկ շաբաթ. փակման արարողությունը կկայանա հուլիսի 27-ին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play