ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարը կկայանա Երևանում


ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարը կկայանա Երևանում

  • 27-07-2012 17:06:02   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում հուլիսի 27-ին տեղի է ունեցել 2012 թվականի հոկտեմբերին Երեւանում կայանալիք` ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարի նախապատրաստական աշխատանքների իրականացման եւ անցկացման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նիստին մասնակցում են ՀՀ պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ: Բացման խոսքում նախարարը կարեւորել է նմանատիպ միջոցառո ւմների անցկացումը, որոնք ըստ Արմեն Աշոտյանի, նոր խթան կհանդիսանան ԱՊՀ տարածքում կրթական նոր համագործակցության, փորձի փոխանակման եւ համատեղ ծրագրերի իրականացման տեսանկյունից: Նիստի ընփթացքում օրակարգի հարցերը ներկայացրել եւ համապատասխան պարզաբանումներով է հանդես եկել ԿԳՆ արտաքին կապերի եւ Սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տ. Սահակյանը, ով, մասնավորապես, տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է համագումարի աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ, որի շրջանակում արդեն տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ ՀՀ եւ ՌԴ կրթու թյան եւ գիտության նախարարության, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների միջեւ: Ըստ վարչության պետի` հստակեցվել են համագումարի անցկացման ժամանակացույցը, օրակարգը եւ նախանշված ծրագրերը: ԱՊՀ գործադիր կոլմիտեի անունից բոլոր մասնակից պետություններին ուղարկվել են մասնակցության հայտեր. արդեն ստացվել է չորս մասնակից պետությունների համաձայնություն: Համաձայն Տ. Սահակյանի տեղեկատվության` նախատեսվում է, որ համագումարին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի շուրջ 20 պատվիրակություն, որոնց կազմում ընդգրկված շուրջ 500 պատվիրակներից 250—ը կներկայացնեն ԱՊՀ մասնակից պետությունների կրթության ոլորտի, ինչպես նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները: Տ. Սահակյանը նաեւ տեղեկացրել է, որ համագումարի ընթացքում նախատեսվում է անցկացնել կրթական EXPO ցուցահանդեսներ, որի շրջանակում յուրաքանչյուր պատվիրակություն կունենա իր տաղավարը: Բացի այդ, առաջիկայում կգործարկվի նաեւ համագումարի աշխատանքները լուսաբանող կայք: Նիստի ընթացքում նաեւ նշվել է, որ ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների` կրթության ոլորտի աշխատողների 2-րդ համագումարին զուգահեռ Երեւանում տեղի կունենա նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների կրթության նախարարների 19-րդ համագումարը:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play