Այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ


Այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ

  • 30-07-2012 15:38:33   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Չանչունը եւ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը ՀՀ եւ ՉԺՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված 28 ուսանողների հանձնել են կրթաթոշակներ` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական եւ հետբուհական կրթություն ստանալու համար: Ողջունելով եւ բարձր առաջադիմություն մաղթելով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ այս տարի Չինաստանի կողմից հատկացվել են ամենաշատ քանակությամբ տեղեր, որը, ըստ նախարարի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու եւ չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության եւ ձգտման մասին: "Վերջին տարիներին կրթության ոլորտում իրականացված լայնածավալ բարեփոխումների արդյունքում աշխարհի բարձրակարգ բուհերի շարքում իրենց տեղն ունեն նաեւ Չինաստանի բուհերը, եւ պատահական չէ, որ տարեցտարի վերոնշյալ բուհերում սովորել ցանկացող հայ երիտասարդների թիվն ավելա նում է, որի արդյունքում էլ խստացվում են մրցույթի պայմանները: Դուք մեր "դեսպաններ" ենք արտերկրում եւ որպես միջազգային կրթաթոշակակիրներ` դուք պարտավոր եք պատվով ներկայացնել մեր երկիրը. ձեր ցուցաբերած բարձր առաջադիմության եւ վարքագծի շնորհիվ է նաեւ, որ արտերկրում պատկերացում են կազմում Հայաստանի մասին: Հավաստիացնում եմ Ձեզ, որ հայրենիք վերադառնալուց հետո դուք կգտնեք համապատասխան աշխատանք, որովհետեւ որակյալ մասնագետը միշտ էլ պահանջված է լինում",-դիմելով ուսանողներին` նշել է Արմեն Աշոտյանը եւ հավելել, որ այս տարի առաջին անգամ ուսանողների փոխանակման ծրագրով Հայաստան կայցելի 15 չինացի ուսանող; Նախարարը ներկաներին տեղեկացրել է նաեւ եւս մեկ հայ-չինական նախագծի մասին` մոտ ապագայում նախատեսվում է Երեւանում բացել միջազգային չափանիշներին համապատասխան չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոց: Դեսպան Թիան Չանչունը, շնորհակալություն հայտնելով հայ երիտասարդներին` չինական բուհերն ընտրելու համար, նշել է. որ Չինաստանը խրախուսում է ամբողջ աշխարհից օտարեկրյա ուսանողների ներգրավումը չինական բուհերում եւ հույս հայտնել, որ հայ երիտասարդներն իրենց ներդրումը կունենան հայ-չինական բարեկամության զարգացման եւ ամրապնդման գործում եւ վերադառնալով հայրենիք`իրենց ստացած գիտելիքներով կնպաստեն երկրի զարգացմանն ու բարեկեցությանը: Միջպետական համագործակցության շրջանակում այսօր Չինաստանի բուհերում է սովորում է շուրջ 40 հայ երիտասարդ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play