Այսօր Orange-ը հայտարարեց "Orange գրքի մրցանակ 2012" գրքի մրցույթի մեկնարկի մասին


Այսօր Orange-ը հայտարարեց "Orange գրքի մրցանակ 2012" գրքի մրցույթի մեկնարկի մասին

  • 02-08-2012 16:36:31   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օգոստոսի 2-ին Orange-ը հայտարարեց "Orange գրքի մրցանակ 2012" գրքի մրցույթի մեկնարկի մասին: Մրցույթի նպատակն է նաեւ խթանել հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ, բացահայտել ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունները եւ օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել դրանք ընթերցողների առավել լայն զանգվածներին: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաեւ միանում է գրքի եւ ընթերցանության տոնին, քանի որ Երեւանն այս տարի հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Orange Գրքի մրցանակը կազմակերպվում եւ իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: «Ուրախությամբ ենք հայտարարում արդեն երկրորդ Orange Գրքի մրցանակի մեկնարկը: Սա մասնագիտական գրական մրցանակ չէ եւ չի հավակնում դառնալ այդպիսին: Orange Գրքի մրցանակն ընթերցողի եւ գրքի սիրահարների մրցանակ է: Ընթերցասեր հանրությունը կկարողանա մասնակից դառնալ մրցանակակիր ստեղծագործությունների ընտրությանը առցանց քվեարակության միջոցով: Այս իրադարձությունը թույլ կտա գտնել եւ խրախուսել շնորհալի ու օրիգինալ գրողներին, սակայն մեր ամենակարեւոր ցանկությունն է ներգրավել ընթերցողների ամենալայն շրջանակներին եւ նրանց մասնակից դարձնել գրքի այս մեծ տոնին»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով եւ կներկայացնեն նախկինում չհրատարակված գրական երկ (էլեկտրոնային հանդեսներում, բլոգերում, սոցիալական ցանցերում տեղակայված ստեղծագործությունները համարվում են չհրատարակված): Մրցույթին կարելի է ներկայացնել գործ հետեւյալ 4 ժանրերում` պատմվածք, վեպ, հեքիաթ, պոեզիա: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 2012թ. մինչեւ նոյեմբերի 15-ը հայերենով գրված ստեղծագործությունը եւ դրա համառոտ բովանդակությունը Word կամ PDF ֆորմատով ուղարկել orangebookprize@orangearmenia.am հասցեով: Ժուրիի անդամները մինչեւ 2013թ. հունվարի 15-ը կընտրեն առավելագույնը երեք ստեղծագործություն յուրաքանչյուր ժանրում, որոնք կհրապարակվեն Orange-ի պաշտոնական էջում: Բոլոր ընթերցողները հնարավորություն կունենան քվեարկելու իրենց նախընտրած ստեղծագործությունների օգտին Facebook սոցիալական ցանցի միջոցով: Փետրվարի 15-ի կեսօրին կգրանցվի յուրաքանչյուր ստեղծագործության ստացած ձայների քանակը` որպես առցանց քվեարկության վերջնական արդյունք: Յուրաքանչյուր ժանրում հաղթող ստեղծագործությունը կընտրվի ժյուրիի քվեարկությամբ, ընդ որում առցանց քվեարկության արդյունքները հաշվվում են որպես ժյուրիի մեկ անդամի ձայն: Հատուկ «Ժողովրդական» մրցանակի կարժանանա նաեւ ընթերցողների քվեարկության արդյունքում առավելագույն թվով ձայներ հավաքած ստեղծագործությունը ` անկախ ժանրից: «Անցյալ տարվա մեր փորձը ցույց տվեց, որ մեր երկրում մեծ թվով մարդիկ են ստեղծագործում, որոնց գործերը հաճախ մնում են գրասեղանի դարակում` տարբեր պատճառներով: Orange Գրքի մրցանակը հենց նրանց համար է: Այս տարի հատկապես ակնկալում ենք, որ շատ մասնակիցներ պիտի ունենանք ոչ միայն Երեւանից, այլ նաեւ մարզերից եւ Սփյուռքից, քանի որ առաջին անգամ մրցույթը բաց է նաեւ Սփյուռքի մեր բարեկամների համար, ովքեր ստեղծագործում են հայերեն,- ասաց «Հայ գրքի կենտրոն» հկ նախագահ Մկրտիչ Մաթեւոսյանը: Հաղթողների անունները կհրապարակվեն 2012թ. փետրվարի 20-ին, մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Մրցույթի հաղթողները կստանան վկայականներ, իսկ հաղթող ճանաչված ստեղծագործությունները կհրատարակվեն 500 տպաքանակով: Բոլոր ժանրերում հաղթող ստեղծագործությունների հեղինակներին կշնորհվեն դրամական պարգեւներ (500 000-ական դրամ), բացառությամբ «Ժողովրդական մրցանակի»: Հիշեցնենք, որ Orange Գրքի մրցանակ 2011-ին մասնակցել է 130 ստեղծագործություն, որոնցից հաղթող են ճանաչվել 5-ը վեպ, դրամատիկական գործ/սցենար, պատմվածք, նովել եւ հեքիաթ ժանրերում: Ժյուրիի անդամների ցանկը. ? Վահրամ Դանիելյան, գրաքննադատ ? Աննա Սարգսյան, լրագրող ? Անուշ Քոչարյան, լրագրող ? Անի Չիբուխչյան, բլոգեր ? Սիրանուշ Դվոյան, գրաքննադատ ? Արմեն Պատվականյան, խմբագիր ? Սերժ Մելիք Հովսեփյան, թատրոնի ռեժիսոր ? Facebook քվեներ Ավելին իմանալու համար` www.orangearmenia.am/book-prize -
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play