Ոստիկանությունը հետեւողականորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները


Ոստիկանությունը հետեւողականորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները

  • 24-03-2011 10:50:49   | Հայաստան  |  Քաղաքական
Մարտի 24-ին հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Արդեն իններորդ օրն է, ինչ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլի մեջ է Ազատության հրապարակում: Մենք, ներքոստորագրյալներս, ամբողջովին զորակցում ենք նրա գործողություններին եւ կիսում ենք նրա բոլոր մտահոգությունները առանձին եւ ամբողջությամբ վերցված, որոնք եւ ստիպեցին նրան դիմել այս միջոցին: Եվ միայն իշխանությունների վերաբերմունքն է ստեղծված իրավիճակին, որ ստիպոմ է մեզ հանդես գալ այս հայտարարությամբ: Այն պահից ի վեր, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է այս առավել ծայրահեղ, բայց խաղաղ միջոցին, իշխանությունները ուժ չեն խնայում նսեմացնելու նրան եւ ի չիք դարձնելու նրա հսկայական ջանքերն` ուղղված երկրում ճչացող անարդարության վրա ուշադրություն գրավելուն: Իշխանությունները դրանք անում են թե ուղղակի` ոստիկանական ուժերի միջոցով եւ թե անուղղակի` իրենց կամակատար լրատվամիջոցների օգնությամբ: Մենք հանդես ենք գալիս այս հայտարարությամբ, պահանջելով մեր հայրենակցի իրավունքների ու արժանապատվության պաշտպանությունը, որին եւ նա, եւ յուրաքանչյուր այլ քաղաքացի անվերապահորեն արժանի է: Մենք պահանջում ենք. Հայաստանի իշխանությունների կողմից անհապաղ ներողության հայցում` ի դեմս Ոստիկանության, որը հետեւողականորեն եւ անմարդկայնորեն ոտնահարում է Րաֆֆի Հովհաննիսյանի իրավունքները եւ շարունակական ոտնձգություններով նվաստացնում է նրա անձը` հակաօրինական ձեւով չթույլատրելով վրանի տեղադրումը եւ չապահովելով պայմաններ նրա քաղաքացիական իրավունքների իրականացման համար: Երաշխավորել բոլոր անհրաժեշտ միջոցները` ներառյալ, բայց ոչ միայն, տաքացվող վրանի տրամադրումը, բուժանձնակազմի շարունակական ներկայությունը եւ ամենակարեւորը` ողջ ընթացքում քաղաքավարի եւ հարգալից վերաբերմունք ոստիկանության կողմից: Հայտարարությունը բաց է միանալու համար»: Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան Հայաստանի հելսինկյան կոմիտե ՀԿ Երեւանի մամուլի ակումբ ՀԿ Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ “Ասպարեզ” լրագրողական ակումբ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play