I,Culture Оrchestra նախագծին կմասնակցեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները


I,Culture Оrchestra նախագծին կմասնակցեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները

  • 09-08-2012 14:04:30   | Հայաստան  |  Մշակույթ

I, CULTURE Orchestra –ն դասական երաժշտական նախագիծ է, որը ստեղծվել է 2011թ-ին Ադամ Միցկեւիչի համալսարանի կողմից` որպես Եվրոպական միության խորհրդում Լեհաստանի նախագահության մշակութային ծրագրի առանցքային տարրերից մեկը: Պարոն Նեւիլ Մարիների եւ մաեստրո Պավել Կոտլիի ղեկավարությամբ նվագախումբը ելույթ է ունեցել այնպիսի համերգասրահներում, ինչպիսիք են` Բեռլինի ֆիլհարմոնիկը, Բրյուսելի Թագավորական Կոնսերվատորիան, Թագավորական փառատոնի սրահը Լոնդոնում, Մադրիդի Ռեալ թատրոնը: «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում I, CULTURE Orchestra նախագիծը հանդիպման, շփման եւ փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է ընձեռում Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Վրաստանի, Մոլդովայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի երիտասարդ երաժիշտներին: 2011թ-ի հաջող համերգային շրջագայությունից հետո նվագախումբը պլանավորում է իր հաջորդ կանգառն ու շրջագայությունները այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Լուբլինը, Վարշավան, Մինսկը, Կիեւը, Քիշնեւը, Թիֆլիսն եւ Բաքուն: Լուբլինում երկու շաբաթ տեւող միջոցառումները իրենց մեջ ներառում են վարպետության դասեր աշխարհի առաջատար նվագախմբերի երաժիշտների մատուցմամբ, այդ թվում` երաժիշտներ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբից, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբից եւ Բիրմինգհեմ քաղաքի սիմֆոնիկ նվագախմբից: I, CULTURE Orchestra-ն կղեկավարի Վենեսուելայից ժամանած ականավոր դիրիժոր Իլյիչ Ռիվասը: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես I, Culture ?rchestra նախագծին կմասնակցեն նաեւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտները, այդ թվում` 7 ջութակահար, 2 ալտահար եւ 1 գալարափող: Համերգային շրջագայությունը կմեկնարկի 2012թ-ի օգոստոսի 24-ին եւ կեզրափակվի սեպտեմբերի 2-ին (Լուբլին, Վարշավա, Մինսկ, Կիեւ, Քիշնեւ, Թիֆլիս, Բաքու): Դիրիժոր` Իլյիչ Ռիվաս Ծրագիր` Պյոտոր Չայկովսկի Ռոմեո եւ Ջուլիետ Օտտորինի Ռիսպիգի Հռոմի Շատրվանները Կառլ Շիմանովսկի Անտոնին Դվորժակ Սիմֆոնիա Թիվ 8
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play