Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերը»


Ավարտվեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերը»

  • 14-08-2012 16:12:20   | Հայաստան  |  Մշակույթ

Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը: «Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներին օրհնության խոսք ուղղեց Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգեւոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը: Համերգային մասից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց երգչախմբերի ղեկավարներին` նշելով, որ նրանց ամենօրյա քրտաջան աշխատանքի շնորհիվ է, որ երիտասարդները Հայրենիքում հիանալի հանդես եկան, եւ ավելացրեց, որ յուրաքանչյուրը, երգելով երգչախմբում, նպաստում է ամբողջ աշխարհում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Նախարարը նշեց, որ «Իմ Հայաստան» փառատոնը եւս մեկ անգամ փաստում է Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությունը: Նա երգչախմբերի անդամներին մաղթեց նոր նվաճումներ եւ տեղեկացրեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը լինելու է շարունակական: Այնուհետեւ տիկին Հակոբյանը «Խմբերգային արվեստի օրերի» երգչախմբերին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր եւ հուշանվերներ, նրանք էլ իրենց կողմից հուշանվերներ հանձնեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play