Ալեքսանդր Սակուրով. «Ոսկե ծիրան»-ը ճշմարիտ վեհ գործ է...


Ալեքսանդր Սակուրով. «Ոսկե ծիրան»-ը ճշմարիտ վեհ գործ է...

  • 16-08-2012 17:51:44   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նամակ է ստացել ռուս նշանավոր կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» 9-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Ալեքսանդր Սոկուրովից, որը սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փառատոնի աշախատակզմին Սիրելի ընկերներ, սրտանց շնորհակալ եմ ձեր գեղեցիկ կինոփառատոնին մասնակցելու հրավերի, Հայաստանին եւ նրա պատմությունն ու մշակույթը հիշող եւ մեծարող մարդկանց հետ ծանոթանալու առիթի համար: Վերստին խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ աշխատանքին տրված բարձր գնահատականի` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի համար: Սա իմ առաջին այցելությունն էր ձեր զարմանալի երկիր, ուր ես իմ աչքերով տեսա, թե որքան դժվար է այդ մարդկանց կյանքը: Բայց նրանց արիությունն ու միասնականությունն օրինակելի են շատ այլոց համար. հիրավի սա ոգեկոչման դաս էր: Ձեր փառատոնը ճշմարիտ վեհ գործ է, քանի որ մարդկանց հաղորդակից է դարձնում աշխարհի լավագույն ֆիլմերին, կրթում նրանց ճշմարիտ կինոարվեստի մթնոլորտում, որը զերծ է բարոյական տկարությունից եւ էժանագին հնարքներից: Եվ ամենակարեւորը` ձեր փառատոնն աջակցում է տարբեր երկրների հայերին` նրանց ներկայացնելով հայրենիքի հետաքրքրությունն իրենց աշխատանքի եւ կինոստեղծագործությունների հանդեպ: Հիրավի դա մեծ գործ է: Հատկապես կուզենայի առանձնացնել ձեր հրաշալի երիտասարդությանը. տա Աստված, որ նրանք իրենց եռանդի կիրառման հնարավորությունն հայրենիքում ունենան, որ կարողանան աշխատել նրա բարորության համար: Այդ մի քանի օերերի ընթացքում ես հասցրեցի սիրել ձեր երկիրը, եւ նրա հրաշալի մայրաքաղաքը` ջերմ ու գեղեցիկ Երեւանը: Ձեր փառատոնին մաղթում եմ հետագա ծաղկում եւ կատարելագործում: Երախտապարտ եմ զգալի օգնության համար, որ ցուցաբերեցիք հյուրընկալման ժամանակ»: Ալեքսանդր Սակուրով Հուլիս, 2012 Սանկտ Պետերբուրգ
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play