Մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերը լցվել են «Ատլանտիկ» պարային ակումբ


Մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերը լցվել են «Ատլանտիկ» պարային ակումբ

  • 23-03-2011 13:03:29   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 23-ի ժամը 01.18-ին ՀՀ Փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի «Ատլանտիկ» պարային ակումբի տարածքում տեղի է ունեցել մայրուղային ջրատարի վթար, ինչի հետեւանքով ջուրը ամբողջությամբ լցվել է ակումբի տարածք, որտեղ գտնվում են բազմաթիվ քաղաքացիներ, եւ առաջացել է խուճապ: Դեպքի վայր մեկնած ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը պարզել են, որ ակումբին կից մետրոպոլիտենի ստորգետնյա ջրերի եւ անձրեւաջրերի ջրահեռացման խողովակից ջուրը լցվում է ակումբի տարածք: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բոլոր քաղաքացիները դուրս են եկել ակումբի տարածքից:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play