ԱՄԷ-ի պատվիրակությանը ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում


ԱՄԷ-ի պատվիրակությանը ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում

  • 22-03-2011 19:48:39   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը` խորհրդարանական հարցերով նախարարի տեղակալ Սայիդ Մուհամմադ ալ Ղոֆալի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահրամ Շահինյանը, վարչության դատախազներ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: ԱՄԷ պատվիրակությունը Հայաստանում է գտնվում 2009 թ. Հայաստանի եւ ԱՄԷ-ի միջեւ ստորագրված «Մարդկանց շահագործման /թրաֆիկինգի/ դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին» փոխընբռման հուշագրի շրջանակներում հայաստանյան կողմի հետ համագործակցության վերաբերյալ մի շարք աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով: Մ. Սարգսյանը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազության կատարած աշխատանքները թրաֆիկինգի դեմ պայքարում, նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով դեռեւս 2006թ. ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր առանձին ստորաբաժանում՝ մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքինգի վերաբերյալ քրեական գործերը: Նա նշեց նաեւ, որ թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ գլխավոր դատախազության հետեւողական աշխատանքի արդյունքում Հայստանը դուրս եկավ նաեւ հատուկ վերահսկողության երկրների գոտուց:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play