Ակնաբուժական ծրագիր՝ Շիրակի մարզի 21 համայնքներում


Ակնաբուժական ծրագիր՝ Շիրակի մարզի 21 համայնքներում

  • 21-08-2012 14:14:38   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» հետ համատեղ ակնաբուժական ծրագիր է իրականացրել Շիրակի մարզի Աշոցքի շրջանի 21 գյուղական համայնքներում: Ծրագրի շրջանակներում ս/թ օգոստոսի 12-ից 17-ը բուժզննում է անցել տեսողական խանգարում ունեցող նախադպրոցական եւ դպրոցական տարիքի 262 երեխա: «Ֆրանսիայի հայ բժիշկների միության» տրամադրած ժամանակակից սարքավորումների միջոցով կատարվել է ախտորոշում, եւ տրամադրվել համապատասխան ակնոցներ: Բժիշկների խմբի հետ Հայաստան էին ժամանել նաեւ տեխնիկական մասնագետներ, ովքեր տեղում հղկում եւ համապատասխանեցնում էին ակնոցները: Զննում անցած երեխաների ծնողները գոհունակությամբ խոսեցին նախաձեռնության կարեւորության մասին: «Առանց գյուղից դուրս գալու կարողացանք հասկանալ մեր երեխաների վիճակը եւ նրանց համար ակնոցներ ձեռք բերել», -ասաց բնակիչներից մեկը: Ակնաբուժական ծրագրից անմասն չեն մնացել նաեւ համայնքների տարեցները: Գյուղերի բուժքույրերի նախապես կատարած հետազոտությունների արդյունքում` 60-ից բարձր տարիք ունեցող 861 բնակիչ ստացել է օպտիկական ակնոց:
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play