Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին

  • 22-03-2011 16:41:52   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 22-ին Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի միջեւ ձեւավորված համագործակցությանը, ինչպես նաեւ համաժողովի ներդրած ջանքերին ի նպաստ Հայաստանի տնտեսական առաջընթացի եւ մրցակցային օրենսդրության բարելավման: Այս առիթով Նորին Սրբությունը, ի դեմս ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարի, իր գնահատանքը հայտնեց միջազգային այն բոլոր կազմակերպություններին եւ ծրագրերին, որոնք զորակցում են Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: Նորին Սրբությունն ընդգծեց նաեւ քրիստոնեական հավատի կարեւոր դերակատարությունը հայոց կյանքում` վստահություն հայտնելով, որ մեր ժողովուրդն իրեն հատուկ խորը հավատքով, խոհեմությամբ, աշխատասիրության ու լավատեսության ոգով կհաղթահարի բոլոր դժվարությունները: Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն այցելեց նաեւ Մայր Աթոռի թանգարան, ծանոթացավ Հայ Եկեղեցու հոգեւոր-եկեղեցական արժեքներին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play