«Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդի միջոցներով «Հայաստան» հիմնադրամն աջակցում է տեխնիկական բուհերի ուսանողներին


«Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդի միջոցներով «Հայաստան» հիմնադրամն աջակցում է տեխնիկական բուհերի ուսանողներին

  • 27-08-2012 16:52:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդի հետ համատեղ ձեռնարկել է ուսանողների աջակցման ծրագիր, որի շրջանակներում կվճարվի Հայաստանի տեխնիկական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ունեցող կարիքավոր ուսանողների ուսման վարձը: Թե’ ուսանողների, եւ թե’ ուսումնական հաստատությունների ընտրությունը կկատարի յոթ անդամից կազմված հանձնաժողովը: Նախաձեռնության շրջանակներում արդեն վճարվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 10 ուսանողների տարեկան վարձը: Նորման Միլլերը (Նորայր Դեյրմենջյան) ամերիկահայ գործարար է, ով իր կյանքի ընթացքում բազմիցս օգնել է հայազգի երիտասարդներին` ճանապարհ հարթելու գիտության ամենատարբեր ոլորտներում: Իսկ 2007թ. Միլլերի նվիրատվությամբ Արցախի Նոր Գետաշեն համայնքում կառուցվել է ջրամատակարարման համակարգ: «Նորման Միլլեր» բարեգործական ֆոնդը ստեղծվել է Նորման Միլլերի մահից հետո (2009թ), նրա զավակների նախաձեռնությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն ակնկալում է շարունակել համագործակցությունը «Նորման Միլլեր» ֆոնդի հետ եւ ծրագրում ընդգրկել ոչ միայն Հայաստանի, այլեւ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունները: «Հայաստան» համահայկական հիմնադրամ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play